National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած նիստում  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն  ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ կբացառվի աշխատանքի ընդունելիս գործատուների կողմից  կիրառվող խտրականությունը՝ կապված  սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հետ:

Ինչպես նշել է Տիգրան Որիխանյանը՝ գործատուները քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս խտրական մոտեցում են ցուցաբերում՝ մասնավորապես նշելով տարիքային որոշակի սահմանափակումներ:

Հանձնաժողովը հաջորդիվ  երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ ,Լուսավոր Հայաստանե խմբակցության հեղինակած  «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը: Փոփոխությունները նպատակ ունեն հնարավորություն ընձեռել նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք  սահմանված են ինչպես 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, այնպես էլ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների համար:

Նախագծի ընդունմամբ  բարձրագույն եւ միջնակարգ-մասնագիտական հաստատություններում  անվճար ուսանելու հնարավորություն կունենան նաեւ հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ անկախ սոցիալական վիճակից:

Հանձնաժողովի հավանությանն է արժանացել նաեւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ  միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

Աշխատող քաղաքացիների շահերի պաշտպանությանն էր ուղղված նաեւ պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

Առաջարկվում է «ՀՀ Ազգային ժողովի ախատակազմում պետական ծառայության մասին»  ՀՀ օրենքը լրացնել դրույթով, ըստ որի՝ պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Պետական ծառայողի ամենամյա արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:

Հեղինակի տեղեկացմամբ՝ աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես ամենամյա արձակուրդին վերաբերող դրույթները տարածվում են Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայություն իրականացնող ծառայողների նկատմամբ, սակայն լրացուցիչ արձակուրդի մասով կիրառվում է խտրական մոտեցում: Ուստի, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, նպատակահարմար է համարվել ,ՀՀ  Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե ՀՀ օրենքում առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ Աժ աշխատակազմում պետական ծառայողների հանդեպ առկա անարդարությունը վերացնելու համար:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է փոփոխությունից օգտվելու  հնարավորություն տալ  նաեւ ամենամյա արձակուրդից նախկինում օգտված անձանց,  ինչը սակայն ընդունելի չի համարել հեղինակ Արտակ Մանուկյանը՝ նշելով, որ  առաջարկի ընդունումը տարատեսակ խնդիրների կհանգեցնի:

Պարզաբանվել  է, որ արձակուրդային հավելյալ 4 օր ստանալուց ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները զրկվել են դեռեւս 2017 թվականին իրականացված որոշ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով, իսկ այս տարի  շուրջ 163 պետծառայողներից մոտ 63-ը դեռեւս ամբողջությամբ չեն օգտագործել իրենց ամենամյա արձակուրդը:

Հեղինակն առաջարկել է, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Տեխնիկական բնույթի փոփոխություն է նախատեսվում կատարել առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագծով, որի հեղինակը պատգամավոր Գեւորգ Պապոյանն է:

Օրենսդրական երեք նախագծերի  քննարկումը լրամշակելու նպատակով մինչեւ երկու ամսով հետաձգվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am